о людях и еде от яндекс еды

мы в телеграм
  • Места
  • Люди
  • Блюда
  • Новости
‌
МестаКуда сходить

Արտասովոր Երևան՝ որտեղ բացահայտել քաղաքը նորովի

Ի՞նչ անել, եթե ամբողջ հոգով ու մարմնով պարել եք ՊԷՈւ-ում, համտեսել բոլոր լահմաջոները OST-ում և շրջել Երևանջելեսի ամենաէսթետիկ սրճարաններով։
13 октября 2025
‌
UPTOWN-ի խմբագրությունՎայրերի, իրադարձությունների ու մարդկանց մասին մեդիա

UPTOWN մեդիայի թիմը հավաքել է իր ուղեցույցում ավելի քան 50 անսովոր ու եզակի լոկացիա՝ այնպիսի վայրեր, որոնց մասին քիչ են խոսում, բայց որոնք հաստատ արժանի են ուշադրության։ Այս հրապարակման մեջ դրանց մի մասն է՝ մեկ տասնյակ հիասքանչ ռեստորաններ, սրճարաններ ու բարեր, որոնք դժվար է գտնել, հեշտ է բաց թողնել, բայց անհնար է մոռանալ։

Olé

Իսպանական խոհանոցի ռեստորան՝ թաքնված փոքրիկ բակում։ Այստեղ համը չեն ադապտացնում տեղական շուկային, այլ մատուցում են ուտեստը հենց այնպես, ինչպես Անդալուսիայում։ Փոքրիկ դետալներից ստեղծում են արևոտ բակի ոգին՝ Իսպանիայից բերված կերամիկական սալիկներ սեղաններին և պատերին, ավանդական նախշերով հարմարավետ բարձիկներ, վինտաժային պաստառներ։ Համտեսեք պաելյան, տապասները, սանգրիան (երկլիտրանոց բաժակով!) և անպայման մասնակցեք թեմատիկ երեկույթներին։ Օրինակ՝ հինգշաբթի օրերին կազմակերպում են մեգապաելյայի երեկո՝ կարող եք հետևել, թե ինչպես են պատրաստում ճաշը հսկայական պաելյերայում, ապա վայելել այն։

‌
‌
‌

Olé

Адрес: Երևան, Մաշտոցի պողոտա, 52/2
О месте

Coc Microbar

Երևանի առաջին և միակ միկրոբարը։ Այստեղ ընդամենը ութ քառակուսի մետր տարածք է և մեկ կարգավիճակ՝ «Մտքի դղյակներ»։ Այցեքարտն այն է, որ կարող են պատրաստել կոկտեյլ հենց առաջին տպավորության կամ ցանկացած crazy ցանկության հիման վրա։ Բարը ղեկավարում է Միքայելը, ով կարող է խառնել հարյուրավոր յուրօրինակ միքսեր՝ սկսած տատիկի մարինադներից մինչև ոչ ալկոհոլային տարբերակներ՝ ռոմով ու վիսկիով։ Ի դեպ, բարում կան նաև հիանալի ձեռագործ թուրմեր, որոնց համը կարելի է ճշտել Միքայելից։ Բարի ինտերիերում խորհրդային ժամանակաշրջանի արտեֆակտներ են՝ գորգ, վինիլ, ռետրո խաղերով կոնսոլ։

‌
‌
‌

Coc Microbar

Адрес: Երևան, Տերյան փողոց, 1/1
О месте

KafeKopa

Լավ վայրեր կենտրոնից դուրս էլ գոյություն ունեն։ Այս սրճարանը Արաբկիրում դրա լավագույն ապացույցն է։ Տեղը փեթ-ֆրենդլի է, այնպես որ կարող եք գալ նաև ձեր քառոտանի ընկերոջ հետ։ Բացի այդ, սա հիանալի վայր է աշխատանքի համար․ սպիտակ-կապույտ ինտերիերը ստեղծում է ճիշտ տրամադրություն, իսկ սփեշըլթի սուրճը՝ պահպանում աշխուժությունը։ Մենյուում՝ թխվածքներ, բալանսավորված բոուլներ և նույնիսկ գինի։

‌
‌
‌

Kafekopa

Адрес: Երևան, Գյուլբենկյան փողոց, 29
О месте

Lahmajun gaidz

Աուտենտիկ ռեստորան, որը դժվար է գտնել առանց քարտեզի (տեղադրությունը կկցենք ներքևում, համեցեք)։ Բայց այստեղ հասնելն իսկապես արժե․ հյուրընկալ տերերը սիրիահայեր են, որոնք պատրաստում են քաղաքի լավագույն լահմաջոներից։ Հիմնադիր Հայձագն ամեն ինչ անում է ինքնուրույն, իսկ ամենածանրաբեռնված օրերին նրան օգնում է մայրիկը։ Այստեղ հաճախ են հավաքվում թե՛ տեղացիներ, թե՛ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր անկյուններից․ բավական է նայել պատերին՝ լի գրառումներով ու նկարներով։ Անպայման փորձեք սիրիական լահմաջոն նռան սոուսով և հալեպյան ոճով սուրճը՝ կարդամոնով։

‌
‌
‌

Lahmajun gaidz

Адрес: Երևան, Թումանյան փողոց, 9/9
О месте

Ramen Jan?

Իրականությանը մոտ ասիական փոքրիկ ռեստորան, որը բացել է ճապոնացի Թայջի Նոցուն (Taiji Notsu)։ Այստեղ պատրաստում են ճապոնական ուտեստներ՝ օգտագործելով հայկական մթերք։ Հիմնական ու ամենասիրելին, իհարկե, ռամենն է։ Աղանդերի համար խորհուրդ ենք տալիս վերցնել թարմ թխված թայակիները՝ ձկնիկի տեսքով։ Իսկ ճաշից հետո կարող եք նույնիսկ սովորել գո խաղալ։ Միայն նկատի ունեցեք՝ այս վայրը աշխատում է ոչ թե գրաֆիկով, այլ սրտի կանչով, այնպես որ բաց լինելու օրերն ու ժամերը նախապես ճշտեք՝ զանգով կամ դայրեքթով։

‌
‌
‌

Рамен Ян?

Адрес: Երևան, Մաշտոցի պողոտա, 19
О месте

Gini Pig

Ավտոտնակում գտնվող գինու պիցցերիայի հիմնադիրը՝ ավստրալահայ Դարենն է։ Հնարավոր է՝ հենց նրան էլ հանդիպեք այցելելիս․ հաճախ հենց ինքն է պատրաստում ուտեստները, եփում սուրճը և բացում գինին հյուրերի համար։ Gigi Pig-ի պիցցան իտալական չէ (ի վերջո, Իտալիայում չենք), բայց յուրահատուկ է։ Միջուկները ինքնատիպ են․ օրինակ՝ սուջուխով պիցցա կամ սեզոնային առաջարկներ։ Խորհուրդ ենք տալիս գալ այստեղ ժամադրության՝ դեյթին զարմացնելու համար, կամ էլ հանգիստ ընթրիքի՝ աշխատանքային օրվա ավարտին։

‌
‌
‌

Gini Pig

Адрес: Երևան, Եզնիկ Կողբացու փողոց, 20/4
О месте

KungFu Flavor

Նոր չուֆալնիա, որտեղ խոհանոցում աշխատում է շեֆ-խոհարար Չինաստանից։ Այստեղ ընդամենը չորս սեղան կա, ֆոնին հնչում է ազգային երաժշտություն, իսկ պատերին՝ Չինաստանի տարբեր անկյուններից լուսանկարներ և նույնիսկ Ջեքի Չանի ֆիլմերից կադրեր։ Եկեք այստեղ աուտենտիկ համերի համար՝ անանուխով խոզի մսից մինչև հոնկոնգյան կաթնային թեյ։ Պատրաստ եղեք՝ չափաբաժինները մեծ են, մեկ ուտեստը հանգիստ կարելի է կիսել երկուսի միջև։

‌
‌
‌

Haldi.co

Եթե ցանկանում եք ավելի խորը սուզվել սուրճի աշխարհը, ապա պետք է գաք այստեղ։ Մենք այն նույնիսկ կկոչեինք ինտերակտիվ․ այստեղ կարող եք զգալ տարբեր տեսակների բույրերը, ընտրել սիրելին և նաև՝ պատրաստման եղանակը։ Բացի այդ, ձեզ կտան հատուկ քարտ, որտեղ կարող եք նշել արդեն փորձած տեսակները։ Haldi.co-ի մենյուում կան նաև շատ ոչ ստանդարտ ըմպելիքներ՝ օրինակ՝ կակաո պղպեղով, իսկ խանութի հատվածում հնարավոր է ձեռք բերել սուրճի հատիկներ՝ տուն տանելու համար, և նույնիսկ՝ ուշադրություն՝ սուրճի գինի։

‌
‌
‌

Haldi.co

Адрес: Երևան, Գևորգ Քոչարի փողոց, 23
О месте

Mansion

Թաքնված առանձնատուն բակերում, որտեղ կարելի է վայելել հայկական դիստիլյատներ, գարեջուր կամ դասական կոկտեյլներ։ Լավն այն է, որ այստեղ կարող եք գտնել անկյուն՝ ըստ ձեր տրամադրության․ ցանկանում եք լինել հենց իրադարձությունների կենտրոնում՝ նստեք բակի, այսպես կոչված, ավտոտնակային հատվածում՝ լեոպարդային աթոռներին․ եթե ուզում եք հանգիստ, մտերմիկ մթնոլորտ՝ տեղավորվեք ներսի բարային հատվածում, իսկ եթե ցանկանում եք պարզապես մնալ մենակ՝ զբաղեցրեք մեկտեղանոց սեղանիկը, որը թաքնված է վարագույրի հետևում։

‌
‌
‌

Achajoor

Սիրահարների այգու սրտում գտնվող սրճարան՝ այն պահերի համար, երբ ուզում եք փախչել քաղաքի աղմուկից, բայց առանց քաղաքից դուրս գալու։ Սա իսկական հանգստության օազիս է․ նստեք այգում, վերցրեք սենդվիչ և սուրճ։ Achajoor-ում մատուցում են հիանալի նախաճաշեր՝ իդեալական տարբերակ՝ օրը խաղաղ սկսելու և տրամադրվելու համար։ Ի դեպ, այստեղ կան վարդակներ, այնպես որ կարող եք աշխատել ծառերի ստվերում։

‌
‌
‌

Achajour

Адрес: Երևան, Ղազար Փարպեցու փողոց, 22
О месте

Լուսանկարները՝ ռեստորանների կայքերից, սոցիալական ցանցերից և Yandex Maps-ից։

БарФастфудКофейняКоктейли

Поделиться

Читайте также

‌

Սեղան մեկ հոգու համար․ որտեղ ժամադրվել ինքներդ ձեզ հետ

МестаКуда сходить
‌

Գեղեցիկ ռեստորաններ էսթետների համար

МестаКуда сходить
‌

Սուրճը՝ որպես մշակութային կոդ. 6 նշանավոր սրճարան Երևանում

МестаКуда сходить
о людях и еде от
Места
ОбзорыИсторииКуда сходитьГорода
Люди
ИсторииЧему учитьсяМненияБлиц
Блюда
ИсторииПодборкиРецептыПродукты
Новости
ОткрытияКадрыСобытияИсследованияЦитатаДругое
мы в телеграм
РекламаО редакцииРедакционная политика

© 2026, ООО «Яндекс еда» (18+)

для обратной связи news.openkitchen@eda.yandex.ru