Մինի խինկալի՝ տավարի մսով՝ 3 700, ծովախեցգետնով՝ տոմ յամ սոուսով՝ 3 900 դրամ
Խինկալի սպանախով և պանրով՝ 550 դրամ
Խինկալի՝ մսով, պանրով, հավով կամ սնկով՝ 500, տապակած՝ 520 դրամ
Թումանյանի ատմությունը սկսվել է 2004 թվականին՝ Երևանի կենտրոնում գտնվող մի փոքրիկ, հարմարավետ անկյունում։ Այսօր Tumanyan Khinkali-ն արդեն երեք մասնաճյուղ ունի Հայաստանում։ Ավելի քան քսան տարի անց այն շարունակում է սիրված մնալ՝ շնորհիվ կայուն որակի և տարիներով փորձված համի։
Խոհանոցը հայկական և վրացական է, բայց գլխավորն այստեղ, իհարկե, խինկալին է։ Ժամանակի ընթացքում դասական տարբերակին ավելացրել են պանրով, հավով և սնկով միջուկները։ Կան նաև տապակած խինկալիներ, բավականին անսովոր, բայց հետաքրքիր՝ ձու և թարխուն համադրությամբ։
Այստեղ սեղանների շուրջ հավաքվում են տարբեր սերունդներ, և յուրաքանչյուրը վստահ է, որ կգտնի իր սիրելի տարբերակը։
P. S. Խինկալին այստեղ ամենուր է։ Նույնիսկ տնական գինու շիշն է խինկալիի տեսքով։
Թումանյան փողոցում գտնվող Tati-ն կովկասյան խոհանոցի ռեստորան է։ Տատի, քանի որ մենյուի հիմքում հենց տատիկի բաղադրատոմսերն են։
Ամեն ինչ տնական է՝ սկսած մթնոլորտից մինչ ուտեստները։ Մենյուն այնքան գայթակղիչ է, որ դժվար է մեկ-երկու բանով սահմանափակվել։ Տատիկի առաջարկած ուտեստներից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ։
Խինկալիի դասական տարբերակներից բացի այստեղ կգտնեք նաև անսովոր միջուկով տարբերակ՝ սպանախով և պանրով։ Խորհուրդ ենք տալիս լսել տատիկին և երկուսն էլ պատվիրել։
Խինկալի XXL՝ 6 400 դրամ
Խինկալի՝ մսով՝ 490, պանրով՝ 490, տապակած՝ պանրով՝ 490, սնկով և տրյուֆելով՝ 590, ձվով՝ 2 300 դրամ
Puri-ն Lali-ի թիմի մեկ այլ նախագիծ է, բայց բոլորովին այլ տրամադրությամբ։ Սա նեոբիստրո է՝ աղմկոտ Սարյան փողոցում։ Փոքրիկ տարածքը հարմար է ընկերական հանդիպումների համար, իսկ երեկոյան այստեղ ավելի մտերմիկ ու ռոմանտիկ մթնոլորտ է տիրում։ Այնպես որ, ժամադրության համար էլ լավ տարբերակ է։
Մենյուն միավորում է վրացական խոհանոցի սիրված ուտեստներն իրենց ժամանակակից մեկնաբանությունների հետ։ Ավելի ավանդական համեր նախընտրողները կգտնեն խարչո, լոբիո և փխալի։ Իսկ նոր համադրություններ սիրողները կարող են փորձել նախաճաշին մատուցվող աջարական խաչապուրին՝ ռոստբիֆով, ծովախեցգետինը՝ չկմերուլի սոուսով, կամ դուրումը՝ տավարի մսով ու գուրիական կաղամբով։
Խինկալիների մենյուում նախապատվությունը տվել են մինի տարբերակներին, իսկ հիմնական անակնկալը սոուսներն են․ տավարի մսով խինկալին մատուցվում է սերուցքային-պղպեղային սոուսով, իսկ ծովախեցգետնովը՝ տոմ յամով։
Փոքրիկ ընտանեկան Deda Bistro-ն Թումանյան փողոցի այն հասցեներից է, որտեղ խինկալիին առանձնահատուկ ուշադրություն են դարձնում։ Խոհանոցը հիմնականում վրացական է, բայց մենյուում կան նաև հայկական ուտեստներ, և երկու խոհանոցների սահմանը երբեմն անտեսանելի է։ Օրինակ՝ աջարական խաչապուրին այստեղ մատուցում են լոլիկով ձվաձեղով՝ համադրելով վրացական ուտեստն ու հայկական նախաճաշի ամենադասականը։
Օրը կարող եք սկսել նաև ձվով խինկալիով, որը մատուցվում է առավոտյան՝ սուրճի հետ։ Իսկ եթե տրամադրված եք ավելի անսովոր համերի, անպայման փորձեք սնկով և տրյուֆելով խինկալին։
Մինի խինկալի՝ծովախեցգետնով ՝ 8 500, սաղմոնով՝ 4 700, սնկով՝ 3 900, գառան մսով՝ 3 900 դրամ
Նրբագեղ Lali-ն գտնվում է Երևանի կենտրոնում։ Այն պարզապես վրացական ռեստորան անվանելն այնքան էլ ճիշտ չի լինի․ այստեղ ծանոթ ուտեստներին նորովի են մոտենում՝ պահպանելով դրանց բնորոշ համն ու ինքնությունը։
Ռեստորանի ընդարձակ սրահն աչքի է ընկնում բարձր առաստաղներով ու սպիտակ սփռոցներով ծածկված սեղաններով։ Խինկալին, բնականաբար, ճաշացանկում կա, սակայն այստեղ որոշել են մի փոքր ավելի հեռուն գնալ և առաջարկել միանգամից մի քանի անսովոր տարբերակներ։ Կան մինի խինկալիներ՝ ծովախեցգետնով և բիսկ սոուսով, սաղմոնով՝ սերուցքային-ձկնկիթային սոուսով, սնկով ու դորբլյու պանրով, ինչպես նաև գառան մսով՝ պղպեղային սոուսով։
Գեորգի Հարությունյանի George’s Dom-ը նախևառաջ հայտնի է իր յուրահատուկ ինտերիերով։ Ապակե տանիքի տակ կանաչապատ ուղղահայաց այգի է, կանաչ պատի կողքին էլ քարե շատրվան է խոխոջում։ Խոհանոցը հայկական, վրացական և եվրոպական է՝ տնային ուտեստներ նրբաճաշակ մատուցմամբ։
Այսպիսի միջավայրում մենյուն էլ չէր կարող սովորական լինել։ XXL խինկալին դրա լավագույն օրինակն է․ մեկ հսկայական խինկալիի ներսում թաքնված են ևս տասը փոքրիկները։ Միջուկը դասական է՝ մսով, այնպես որ այստեղ անակնկալը չափսն է։ Կտրում ես մեծ խինկալին ու ներսում հայտնաբերում ձագուկ խինկալիներ։