Okami սուշի ռեստորանի շեֆ-խոհարար
Moscafe-ի և Kami-ի խոհարար
Երևանում ամենից հաճախ գնում եմ Ktoor և Bold Italic։ Երկուսն էլ շատ գեղեցիկ վայրեր են, և երկուսում էլ անձնակազմը շատ ջերմ է։ Ktoor-ում, որտեղ ավանդական ուտեստները մատուցվում են ժամանակակից ձևով, խորհուրդ կտամ փորձել ռեժանով խաշլաման և «Համեղ պատառ» հիմնական ուտեստը։ Իսկ Bold Italic-ում անպայման արժե պատվիրել օսսոբուկոն և «Դիավոլան»։ Բայց ինձ համար այս երկու վայրերի ամենամեծ առավելությունն այն է, որ այնտեղ իսկապես հոգ են տանում հյուրերի մասին։
Իմ սիրելի վայրերի ցանկը երկար չէ՝ Apollo, Ktoor և Terra։ Մեկ հստակ ֆավորիտ չունեմ․ ընտրում եմ՝ կախված առիթից։ Ամեն ինչ ինձ մոտ բավական հստակ է դասավորված։
Եթե ընկերներով եք դուրս գալիս, գնացեք հունական Apollo։ Այստեղ երեկոները լի են շոուներով, կենդանի երաժշտությամբ ու պարերով, իսկ ափսեներ կոտրելն ավանդույթի մաս է։
Եթե արտերկրից հյուրեր ունեք, տարեք նրանց Ktoor կամ Kamancha․ միայն թե նախապես ամրագրեք, ընդ որում՝ շուտ։ Այս վայրերից մարդիկ հեռանում են՝ սիրահարված Երևանին ու հայկական խոհանոցին։
Իսկ նախաճաշելու և լավ սուրճ խմելու համար խորհուրդ կտամ այցելել Collective թիմի ցանկացած նախագիծ, օրինակ՝ Galia կամ AfroLab Roastery։
Serena, Santafe և Extra Virgin ռեստորանների շեֆ-խոհարար
Աշխատանքս զբաղեցնում է գրեթե ամբողջ ժամանակս, այնպես որ հյուրի կարգավիճակում ռեստորան գնալու առիթ հազվադեպ է լինում։ Գրաֆիկս շատ խիտ է, և երբ ազատ ժամանակ եմ գտնում, փորձում եմ այն անցկացնել ընտանիքիս հետ։
Բայց երբ հաջողվում է որևէ տեղ գնալ, ինձ համար կարևոր է նոր բան բացահայտել թե՛ համերի, թե՛ մատուցման առումով։ Այդ պատճառով ամենից հաճախ գնում եմ Getap՝ տեսարանի համար, կամ Gilla՝ ռոլերի համար։
Անկեղծ ասած՝ շատ վայրերում կարելի է համեղ ուտել, ըստ նախասիրութան։ Ինձ համար առանձնահատուկ տեղ ունեն նաև Yasaman-ն ու Kamancha-ն։
Շեֆ-Խոհարար, «Lev’s Kitchen» քեյթրինգ ընկերության հիմնադիր
Շեֆ-Խոհարար, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ։ Աշխատել է Timeout Kitchen և Christian.evn նախագծերում, իսկ 2026-ին զբաղվում է Expocore հյուրանոցի ճաշացանկի մշակմամբ։
Եթե Երևանում ուտելու տեղ եք փնտրում, իմ ցանկը հետևյալն է՝ Edem Garden, Bread Basket, Kamancha, Urban Gastro & Wine Bar և Yasaman։
Այս վայրերը վստահաբար եմ նշում, քանի որ բոլորի խոհանոցներում էլ որակը կայուն բարձր է։ Իսկ եթե հարցնեք՝ ի՞նչ արժե այնտեղ փորձել, կպատասխանեմ՝ ամեն ինչ։
Ճաշացանկերի յուրաքանչյուր բաժին հաջողված է, այնպես որ դժվար է ընդամենը մեկ ուտեստ առանձնացնել․ ընտրության պակաս հաստատ չեք ունենա։
Եթե հարցնեք՝ Երևանում որտե՞ղ եմ սիրում ճաշել, առաջինը կնշեմ Barev Arev-ը։ Այստեղ խոհանոցն ամբողջությամբ խոհարարի հեղինակային մոտեցման վրա է հիմնված, իսկ ճաշացանկը կառուցված է սեթերի շուրջ։
Իմ սիրելին Սևանի իշխանով, չորացրած ծիրանով ու սպանախով ռոլն է․ համն ուղղակի աննկարագրելի է։ Բացի այդ, գինիների ցանկում շուրջ 60 հայկական գինի կա․ արդեն բավական պատճառ է այստեղ այցելելու համար։
Մտքումս մեկ այլ վայր էլ կա։ Ծննդյանս օրը մոտենում է, և որոշել եմ այն նշել Sky Land-ում՝ Cognac Hotel-ի տանիքում։ Այնտեղից քաղաքի շատ գեղեցիկ տեսարան է բացվում։