о людях и еде от яндекс еды

мы в телеграм
  • Места
  • Люди
  • Блюда
  • Новости
‌
МестаКуда сходить

Սեղան մեկ հոգու համար․ որտեղ ժամադրվել ինքներդ ձեզ հետ

Լավագույն ժամադրությունները երբեմն (հաճախ) լինում են ինքներդ ձեզ հետ։ Կարող ես ընտրել այն, ինչ իրականում ուզում ես՝ առանց «ճշտի», «նորաձևի», «ընդունվածի» պարտադրանքի, թուլացնել սեղանի էթիկետն ընդհուպ մինչև ամենօրյա մակարդակ և պարզապես վայելել պահն՝ առանց ցուցադրվելու կամ անհանգստանալու։ Մենք ընտրել ենք վեց ոճային ու հյուրընկալ ռեստորան Երևանում, որտեղ անպայման կզգաք ձեզ հարմարավետ՝ ձեր իսկ ընկերակցությամբ։
16 сентября 2025
‌
Հայկուհի ԳևորգյանՍննդամշակույթի լրագրող

Storia

Հաջողված վայր Երևանի կենտրոնում՝ ինքներդ ձեզ հետ փոքրիկ դադար վերցնելու համար։ Կարող եք նստել բարում՝ մի բաժակ սուրճով, կամ վայելել խմիչք շատրվանի մոտ գտնվող տեռասում․ երկու տարբերակն էլ հավասար հաճելի են։ Մենյուն իտալական պատմությունների հավաքածու է՝ պաստաներ ու պիցցա, անտիպաստի և տիրամիսու։ Իսկ Storia-ի բարի մենյուն առաջարկում է յուրօրինակ ըմպելիքներ սոլո-ռոմանտիկների համար. վարդագույն փրփուրով կապուչինո, սուրճ` լիմոնչելոյով, ջելատո-կոկտեյլ` ապերոլով, ելակով սպրից և ազնվամորով ջին-տոնիկ։

‌
‌
‌

Storia

Адрес: Երևան, Բաղրամյան պողոտա, 2
О месте

J Space

Սրճարան-հաբ, որը ծնվել է լեգենդար Jazzve-ի տեղում։ Սա ոճային լոֆթ է՝ գրքերով, վինիլներով, ծաղիկներով և կենտրոնում աչքի ընկնող տուֆից պատրաստված բարով (հենց այստեղ էլ նստեք)։ J Space-ում հեշտ է «անհետանալ» մի ամբողջ օր․ մտնում ես նախաճաշելու և ավազի վրա եփած սուրճ վայելելու, մնում ես աշխատելու կովորկինգում, հետո ձեռքդ անպայման կհասնի կացու-սենդվիչին կամ տրյուֆելային պաստային, այնուհետև՝ կոկտեյլին, իսկ երեկոյան էլ արդեն սկսվում է DJ-սեթը։

‌
‌
‌

J Space Jazzve Urban Hub

Адрес: Երևան, Թումանյան փողոց, 35
О месте

Jam

Հյուրնկալ, մոնոխրոմ-բեժ սրճարան՝ երկար սոլո-նախաճաշերի համար։ Հատկապես հաճելի է նստել մեծ բազմոցի անկյունում, ձեռքիդ` մանդարինի ու թխվածքաբլիթի համով ռաֆ, կողքիդ գիրք, ու կանգնեցնել ժամանակը։ Առավոտյան մենյուն հասանելի է մինչև 16։00․ անպայման փորձեք իրենց ծնեբեկով բենեդիկտը, ծովախեցգետնով բոուլը, մորտադելլա-սենդվիչը կամ Kinder-սոուսով նրբաբլիթները: Jam-ը նաև բաց է չորսաթաթ ու պոչավոր հյուրերի համար, այնպես որ ձեզ կուղեկցեն ոչ միայն մտքերը, այլև հարևան սեղանի շները։

‌
‌
‌

Jam Cafe

Адрес: Երևան, Պուշկինի փողոց, 41
О месте

Zoie

Zoie-ն ձեր ժամադրությունն է Միջերկրականի հետ՝ Կասկադի ստորոտում։ Նստեք բարում՝ ուղիղ խոհանոցի դիմաց, գաստրո-թատրոնի առաջին շարքում, ու պատվիրեք սուվլակի, ծովամթերքով օրզո, գառան մսով ու ապխտած ֆետայով պաչերի կամ խենթացնող սպագետտի՝ ծովախեցգետնով։ Ձեզ կընկերակցի փրփրուն կոկտեյլը, իսկ քաղցր ավարտին սպասում են նրբահամ շոկոլադե ձիթապտուղներ։ Zoie-ում ինքներդ ձեզ հետ անցկացրած երեկոն աննկատ վերածվում է փոքրիկ տոնի։

‌
‌
‌

Zoie

Адрес: Երևան, Թամանյան փողոց, 2
О месте

Gustav

Վայր, որտեղ կարող եք բաց թողնել ձեր ներքին ֆրանսիացուն և ժամադրվել ինքներդ ձեզ հետ՝ #guiltypleasure նշումով։ Gustav-ում Փարիզյան բիստրոյի նրբագեղ մթնոլորտը համադրվում է գայթակղիչ ու հյութալի ուտեստների հետ։

Ձեր սրտի առաջին հավակնորդը բուրգերն է․ փորձեք French Gourmet Burger-ը՝ գրույերով ու կարամելացված սոխով, կամ Truffle Bacon Burger-ը՝ բեկոնով ու տրյուֆելային սոուսով։ Անպայման փորձեք նաև Gustav Pan-ը՝ հեղինակային թավա-ուտեստ, որտեղ դուք եք որոշում՝ իշխանի ֆիլե, հավի կրծքամիս թե տավարի միս՝ 30 խոտաբույսերով հարուստ սոուսի մեջ

Իսկ եթե պատրաստ չեք ծանր ընթրիքի, հիշեք ֆուդփեյրինգի դասական կանոնը․ շամպայնը կատարյալ համադրվում է կարտոֆիլի ֆրիի հետ։ Gustav-ում էլ այն մատուցվում է իր ողջ փառքով՝ տրյուֆելով ու պարմեզանով։

‌
‌
‌

Gustav

Адрес: Երևան, Իսահակյան փողոց, 38
О месте

Urban

Վայր՝ վեհ մտքերին տրվելու կամ կյանքն ինքնաբուխ տոնելու համար։ Ինտերիերը բալանսավորում է նրբաճաշակ շքեղությունն ու գրեթե տնային հարմարավետությունը, իսկ բաց խոհանոցը հնարավորություն է տալիս հետևել խոհարարներին աշխատանքի ընթացքում։ Ճաշացանկում՝ միջերկրածովյան նախուտեստներ, պաստաներ ու գրիլ, նեապոլիտանական պիցցա և տպավորիչ ֆոկաչչա՝ ձկնկիթով։

Բայց գլխավոր գոհարն, իհարկե, գինու սենյակն է․ զով ու լեցուն հավաքածու, որտեղ սոմելյեն կօգնի ընտրել օրվա գինին՝ ձեր տրամադրությանը համապատասխան։ Երեկոյի ընթացքում բաժակը երբեք դատարկ չի մնում․ այստեղ դրան հետևում են նույնիսկ ավելի ուշադիր, քան դուք։

‌
‌
‌

Urban Gastro & Wine Bar

Адрес: Երևան, Արամի փողոց, 42
О месте
Красивые местаВино

Поделиться

Читайте также

‌

Գեղեցիկ ռեստորաններ էսթետների համար

МестаКуда сходить
‌

Նախաճաշը պատրաստ է․ Երևանյան առավոտյան ուղեցույց

МестаКуда сходить
‌

Սուրճը՝ որպես մշակութային կոդ. 6 նշանավոր սրճարան Երևանում

МестаКуда сходить
о людях и еде от
Места
ОбзорыИсторииКуда сходитьГородаВдохновиться
Люди
ИсторииЧему учитьсяМненияБлиц
Блюда
ИсторииПодборкиРецептыПродукты
Новости
ОткрытияКадрыСобытияИсследованияЦитатаДругое
мы в телеграм
О редакцииРедакционная политика

© 2025, ООО «Яндекс еда» (18+)

для обратной связи news.openkitchen@eda.yandex.ru