о людях и еде от яндекс еды

мы в телеграм
  • Места
  • Люди
  • Блюда
  • Новости
‌
МестаКуда сходить

Ամբողջ ընտանիքի համար․ Երևանի ռեստորաններ, որոնք իսկապես պահում են մակարդակը

18 мая 2026
‌
Haykuhi GevorgyanFood journalist
‌
‌
‌

Alaska

м. Площадь Республики • Երևան, Արամի փողոց, 64
 4.9(119 оценок)
12 000-25 000 ֏ • Европейская

Контакты

Позвонить в ресторан
‌
‌
‌

Kamancha

м. Площадь Республики • Երևան, Թումանյան փողոց, 23
 5.0(2246 оценок)
5 000-12 000 ֏ • Армянская

Контакты

‌
‌
‌

Lavash

м. Площадь Республики • Երևան, Թումանյան փողոց, 21
 5.0(4742 оценки)
5 000-12 000 ֏ • Европейская, Армянская

Контакты

‌
‌
‌
‌
‌
‌

Sherep

м. Площадь Республики • Երևան, Ամիրյան փողոց, 1
 5.0(4146 оценок)
12 000-25 000 ֏ • Европейская, Авторская

Контакты

‌
‌
‌

Smoking Chef

м. Маршал Баграмян • Երևան, Սարյան փողոց, 19
 5.0(480 оценок)
12 000-25 000 ֏ • Американская, Европейская

Контакты

‌
‌
‌

Yasaman

м. Площадь Республики • Երևան, Եկմալյան փողոց, 1/1
 5.0(1112 оценок)
5 000-12 000 ֏ • Армянская

Контакты

Поделиться

о людях и еде от

open-kitchen.footer.version

Места
ОбзорыИсторииКуда сходитьГорода
Люди
ИсторииЧему учитьсяМненияРазвлеченияБлиц
Блюда
ИсторииПодборкиРецептыПродукты
Новости
СкидкиОткрытияКадрыСобытияИсследованияЦитатаДругое
мы в телеграм
РекламаО редакцииРедакционная политика

© 2026, ООО «Яндекс еда» (18+)

для обратной связи news.openkitchen@eda.yandex.ru

AGL ճարտարապետական բյուրոյի կողմից վերափոխված նախկին Fish Club-ը հիմա բոլորովին այլ տրամադրություն ունի։ Այստեղ առաջինը նկատում ես բարձր առաստաղները, տաք լույսը, փայտի ու քարի համադրությունը, մեծ պատուհաններն ու հանգիստ, գրեթե եվրոպական մթնոլորտը: Խոհանոցը մսի ու ծովամթերքի շուրջ է կացմված․ մենյուում կան սթեյքեր, ծովախեցգետին, սաղմոն, պիցցա ու տարբեր ուտեստներ, որոնք հարմար են մեծ սեղանների համար։ Մարդկանց մի մասը գալիս է այստեղ ընտանեկան ընթրիքի, մյուսները՝ պարզապես երկար ու հանգիստ երեկոյի համար։ Երկու դեպքում էլ Alaska-ն լիովին արդարացնում է սպասելիքները։

Kamancha

Ընտանեկան ռեստորանը պարտադիր չէ, որ ասոցացվի մանկական մենյուի կամ վանդակավոր սփռոցի հետ։ Սա այն վայրն է, որտեղ կարելի է նույն սեղանի շուրջ հավաքել թե՛ երեխաների, թե՛ դեռահասների, թե՛ ծնողների ու չհոգնել ոչ աղմուկից, ոչ մենյուից, ոչ էլ մթնոլորտից։ Այնպիսի վայր, որտեղ բոլորն իրենց տեղում են զգում, իսկ երեկոն անցնում է հեշտ ու հաճելի։ Հավաքել ենք Երևանի այն ռեստորանները, որոնք ընտանիքով դուրս գալու հարցում գրեթե երբեք չեն հիասթափեցնում։

Lavash

Alaska

Kamancha-ն շատ արագ դարձավ այն վայրերից, որի մասին մարդիկ պատմում են միմյանց։ Այստեղ ամեն ինչ կառուցված է հայկական տրամադրության շուրջ՝ առանց թանգարանային ծանրության։ Երեկոյան հնչում է կենդանի երաժշտություն, ինտերիերում կան հայկական մոտիվներ, իսկ բաց խոհանոցում երևում է թոնիրը։ Մենյուում ծանոթ համեր են․ հարիսա, տոլմա, գառան միս, հայկական աղանդերներ ու տնական թուրմեր։ Բայց ամենակարևորը մթնոլորտն է․ այստեղ ընտանիքներով գալիս են երկար նստելու, խոսելու ու առանց շտապելու ժամանակ անցկացնելու համար։

Sherep

Smoking Chef

Tumanyan 21 հասցեում գտնվող Lavash-ը վաղուց դարձել է Երևանի ամենահայտնի ընտանեկան ռեստորաններից մեկը։ Այստեղ միշտ շարժ կա, բայց երբեք՝ քաոս։ Բաց թոնիրը, որտեղ տեղում լավաշ են պատրաստում, գրեթե բոլորի ուշադրությունն է գրավում։ Մենյուն հայկական է՝ ժամանակակից մատուցմամբ․ տոլմա, խաշլամա, իշլի քյուֆթա, սեզոնային աղցաններ ու թարմ թխված հաց։ Շատերն այստեղ գալիս են նաև պարզապես նախաճաշի կամ աղանդերի համար։ Իսկ հայտնի գաթայի պատմությունը վաղուց դարձել է քաղաքի ռեստորանային լեգենդներից մեկը։

Yasaman

«Շերեփ»-ը վաղուց դուրս է եկել պարզապես տուրիստական ռեստորանի սահմաններից։ Հանրապետության հրապարակի մոտ գտնվող այս վայրը հատկապես հարմար է մեծ սեղանների ու ընտանեկան հավաքների համար։ Բաց խոհանոցը ռեստորանի կենտրոնում է, ու ամբողջ ընթացքը դառնում է երեկոյի մի մասը։ Մենյուն մեծ է ու բազմազան՝ հայկական ու միջազգային ուտեստներով․ խաչապուրի, խորոված, սթեյքեր, աղցաններ, ապուրներ ու աղանդերներ։ Այստեղ հաճախ գալիս են ոչ միայն ուտելու, այլ նաև պարզապես երկար երեկո անցկացնելու համար։

Ruby

Smoking Chef-ը Երևանի ամենահաջողված steakhouse-ներից մեկն է։ Այստեղ ամեն ինչ կառուցված է մսի մշակույթի շուրջ՝ Josper-ում պատրաստվող սթեյքեր, տարբեր կտորներ, հասունացված միս ու մեծ գինու տեսականի։ Բայց ռեստորանը միայն մսի սիրահարների համար չէ։ Մթնոլորտը հանգիստ ու հարմարավետ է, իսկ մեծ սեղաններն ու ընդարձակ տարածքը դարձնում են այն լավ տարբերակ ընտանիքով ընթրելու համար։ Ամռանը բացվող տեռասն էլ լրացնում է ամբողջ պատկերը։

Աբովյան փողոցի Ruby-ն ավելի ժամանակակից ու թեթև տրամադրություն ունի։ Ինտերիերը բաց է, լուսավոր, մեծ պատուհաններով, իսկ մենյուն՝ միջերկրածովյան ուղղվածությամբ։ Այստեղ կարելի է գտնել թե՛ սթեյք, թե՛ ձկնային ուտեստներ, թե՛ պաստաներ ու թարմ աղցաններ։ Խոհանոցը փորձարարական է, բայց առանց ավելորդ բարդության։ Կոկտեյլներում օգտագործվում են ֆերմենտացված բաղադրիչներ, kombucha ու տարբեր ինֆուզիաներ, բայց նույնիսկ այդ ամենի մեջ Ruby-ն շարունակում է մնալ բավական հարմարավետ ու հանգիստ վայր ընտանեկան ընթրիքի համար։

2019-ին բացված Yasaman-ը արագ դարձավ այն վայրերից մեկը, որտեղ մարդիկ վերադառնում են ոչ միայն ուտելիքի, այլ նաև տրամադրության համար։ Ինտերիերում շատ են ծաղիկները, փափուկ լույսն ու տաք գույները։ Խոհանոցը հայկական է՝ եվրոպական շեշտադրումներով․ այստեղ կարելի է փորձել թե՛ լահմաջո, թե՛ փիդե, թե՛ բուրատա ու տարբեր ուտեստներ՝ կիսվելու համար։ Երեկոյան հաճախ կենդանի երաժշտություն է լինում, իսկ ամբողջ տարածքն ավելի շատ հիշեցնում է մեծ ու հարմարավետ տուն, քան պարզապես ռեստորան։