Թումանյան փողոցի վրա գտնվող The Club-ը քարե պատերով կիսանկուղային դահլիճ է, ուր մտնելուն պես ինչ-որ բան ձգում է։ «The Club-ն այն տեղն է, որտեղ ես լսեցի Հայաստանի հոգին», ասել է Կոելյոն ռեստորանից հեռանալուց հետո։ Ռեստորանն էլ այդ խոսքերը մինչ օրս պահում է որպես ամենաթանկ վկայություն: The Club-ը բացվել է 2004-ին, և Կոելյոն հայտնվել է այստեղ ռեստորանի գործունեության գրեթե առաջին օրերին: Ճաշացանկում նոր հայկական խոհանոց է՝ ծանոթ բաղադրատոմսեր ու վերաիմաստավորված տեխնիկաներ. Սևանի իշխան, կրակի վրա ամբողջությամբ թխված, գառան կտորներ կեֆիրով ու կղինձով, ծծմբաջրում եփված գառ կինոայի հետ, ռիբայ-ստեյք: Դեսերտներից՝ գաթա ու Արցախյան փախլավա: Սմիթսոնյան ինստիտուտն ընդգրկել է The Club-ն այն չորս ռեստորանների ցանկում, որպես ավանդույթներին նոր կյանք հաղորդող վայր: Կոելյոն, կարծես, սա վաղուց էր բացահայտել։
Եթե Երևանն իրեն այցեքարտ ռեստորան ընտրեր, դա կլիներ «Դոլմաման»։ Հաստատությունն արդեն գրեթե երեսուն տարեկան է, բայց կարծես թե չի ծերացել՝ հասունացել է լավ գինու պես։ Ճաշացանկում դասական հայկական խոհանոց է. դանդաղ եփված գառան թիակ, մատուցված բրնձի փլավով, բանջարեղենով մանթի, տոլմա` բոլոր հնարավոր մեկնաբանություններով: System of a Down-ի ֆրոնթմեն Սերժ Թանկյանը հենց այստեղ բերեց Էնթոնի Բուրդենին, ով խաշլաման փորձելուց հետո ասաց «սա հենց այն է, ինչի կարիքն ուներ իմ հոգին»: Հետո եկավ Ջորջ Քլունին: Հետո՝ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը: Պաուլո Կոելյոն ևս: Իսկ 2013-ին սեղաններից մեկի շուրջ նստեց այն ժամանակ դեռ արքայազն Չարլզը՝ Մեծ Բրիտանիայի այժմյան թագավորը: «Դոլմամա»-ն հայտնի հյուրեր է հավաքում: Ոչ գովազդ, ոչ աղմուկ՝ պարզապես լավ ուտելիք ու համբավ, որն ամեն ինչ ասում է:
Էնթոնի Բուրդենը ճշմարտությունն էր փնտրում քաղաքներում, ոչ թե գեղեցիկ կադրեր: Հետևաբար «Դոլմամա»-ից հետո նա մեկնեց Dargett՝ Հայաստանի առաջին քրաֆթ-բար: Հանդիպեց Երևանի երիտասարդ ձեռնարկատերերի, տեխ-մասնագետների, լրագրողների հետ` մարդկանց, ովքեր նորամուծություններ էին բերում քաղաք։
Տեղական քրաֆթ-գարեջուր խմելով՝ խոսում էին քաղաքի մասին, որը սկսել էր իրեն «եփել»՝ բառացի ու փոխաբերական իմաստով։ Այսօր Dargett-ն արդեն քսանից ավելի տեսակ գարեջուր է թողարկում, և ամռան շոգին այստեղ սառը բաժակով հայտնվելն ինքնին սովորություն է դարձել։ Ուտեստներից՝ կրակի վրա հալումի, բաֆֆալո-սոուսով հավի թևիկեր, հավով արանչինի, խոզի կողեր ու տավարի մսով նաչոս։
Այս ցանկի բոլոր աստղերից ամենաանսպասելի հյուրը Մայք Թայսոնն է։ Ոչ հայտարարություն, ոչ շրջայց, ոչ կոնֆերանս։ Մի օր Սարյան 19-ի Smoking Chef մտավ մի մարդ՝ դեմքին դաջված, ու պատվիրեց միս։ Իսկ միսն այստեղ լուրջ է․ վագյու-ստեյք, Angus Prime ռիբայ ու ստրիփլոյն, պորտերհաուս ու թի-բոն տեղական տավարի մսից՝ առնվազն քառասուն օր հնեցված, ամենն էլ Josper վառարանում բնական ածուխի վրա։ Smoking Chef-ի կարգախոսն է՝ «մի բաժակ միս, մի կտոր գինի», և Թայսոնը հենց այդ տրամադրվածությամբ էր եկել։ Ռեստորանից կադրերը սոցիալական ցանցեր հասան, մինչ բռնցքամարտիկն ավարտում էր ստեյքը ։ Ինչու Մայքն Երևան եկավ՝ առեղծված է։ Բայց Երևանը չի հարցնում։ Երևանը պարզապես կերակրում է։
Համերգների ու փորձերի մեջտեղում Լոպեսը ոչ միայն ապրում էր Seven Vision Hotels հյուրանոցում, այլ բրանչի համար ընտրում էր հյուրանոցին կից Hayrik ռեստորանը, որն այսօր էլ հպարտությամբ կիսվում է ականավոր հյուրի մասին. «Անմոռանալի բրանչ հենց Ջենիֆեր Լոպեսի հետ»։ Նրան նկատել են սեղանի շուրջ՝ բաց նոութբուքով. աշխատում ու ճաշում էր առանց շտապելու։ Hayrik-ն արմատներին հարգանք տածող նոր հայկական խոհանոց է: Ճաշացանկում կտեսնեք` ստերլյատ ծիրանի ունագիով, բադի կրծքամիս ֆուա-գրայի հետ, հարիսա բադով, տրյուֆելի էկլերներ: Ասում են՝ համերգը շատ լավ է անցել։ Հավանաբար ճիշտ բրանչի արդյունքն էր:
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Երևան ժամանեցին տասնյակ պետությունների ղեկավարներ, բայց նրանցից միայն մեկն էր իր օրը սկսում Երևանի կենտրոնական փողոցներում առավոտյան վազքով։ Էմանուել Մակրոնն այնպես էր շրջում Երևանով, կարծես իրեն հարազատ թաղամասոում էր գտնվում. կանգ էր առնում անցորդների հետ խոսելու, փողոցային կատուներին շոյում, լուսանկարվում նրանց հետ, ովքեր բոլորովին չէին սպասում հաջորդ խաչմերուկին Ֆրանսիայի նախագահին հանդիպել։
Մինչ մյուս ղեկավարները Երևանն ավտոշարասյուների պատուհաններից էին տեսնում, Մակրոնն ավելի մոտիկ ծանոթացավ։ Գրեթե պատահաբար հայտնվեց «Դալան»-ում. Աբովյան 12-ում կգտնեք XIX դարիբակ, զարդարված խաղողի վազերով, բաց երկնքի տակ ջազ, դոլմա, քյուֆթա ու քեբաբ շեֆ խոհարարի կողմից։ Վայր, որն իր տեղն է գտել The New York Times-ում որպես պարտադիր այցելելու վայր, և որ տասնամյակներ շարունակ չի փոխում իր էությունը:
«Ռոնալդինյոն ճաշում է Պոպլավոկ-ում»՝ կարծես ուրիշ տիեզերքից նորություն լինի, բայց ճիշտ այդպես էր: «Տաբու»-ից հետո հայտնի ֆուտբոլիստը տեղափոխվեց Loona՝ ջրի վրա գտնվող իտալական ռեստորան, տեղացիների կողմից սիրված պուրակի կենտրոնում: Տրյուֆելով տայոլինի, ծովախեցգետնով ու ստրաչատելլայով ռավիոլի, սպանախով պատրաստված գառան կողոսկր, մակով տիռամիսու՝ իրենց լայն ճաշացանկից ընդամենը մի քանի տարբերակներ են: Ինչ են մատուցում այն ուրիշ տիեզերքում՝ չգիտենք: Բայց այստեղ, ակնհայտ է, ավելի լավ է:
2026-ի մայիսին Երևանն անակնկալ կերպով հյուրընկալեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոյին: Նրան նկատեցին նոր ռեստորան-լաունժներից մեկում` «Տաբու»-ում: Ճաշացանկն իր մեջ ներառում է ածուխի վրա պատրաստված միս, պաստա, ռիզոտտո ու պանրի ափսեներ, իսկ սրահներում ուշ գիշերին հնչում է կենդանի երաժշտություն՝ բրազիլացուն համահունչ: Հայ երկրպագուները շատ արագ գտան նրան ու ժամանեցին` հեռախոսները ձեռքերին: Ռոնալդինյոն ժպտում էր, լուսանկարվում, և, թվում է, երեկոն, կարծես, հաջողված էր։
Ռեստորանն այս պահին փակ է վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, կբացվի մի քանի ամիս հետո, այնպես որ, Ջենիֆեր, ամրագրիր սեղանդ:
Երբ Երևան եկավ Ջենիֆեր Լոպեսը Up All Night համաշխարհային շրջայցի շրջանակում, և Cascade Royal-ը պատրաստվում էր ընդունել երգչուհու անձնակազմին, նրանց մտքով անգամ չէր կարող անցնել, որ Լոպեսն էլ կորոշի միանալ: Եկավ առանց աղմուկի, ընտրեց Արարատ լեռան տեսարանով տերասը ու պատվիրեց այն, ինչ բոլորն են պատվիրում. տոլմա, խորոված, հայկական պանիրներ, քամած մածուն, տապակած բանջարեղեն ու պանրի սոուսով հավ: Կասկադի ստորոտին գտնվող ռեստորանն առաջարկում է հայկական խոհանոց եվրոպական նրբություններով ու ցնցող տեսարանով: